|
ՍԵՐԺ ՍԱՎՈՍՏՅԱՆՈՎ
Արդյոք ու՞նի Սերժ Սավոստյանովը իրական կենսագրություն։ Դատելով ռուսական
ինտերնետից հայթայթած սահմանափակ տեղեկություններից ու ICQ-ով փոխանակված
մի քանի նախադասություններից, կարելի է եզրակացնել, որ նրա կյանքը
բաղկացած է բարձրորակ դիզայնից, գունավոր երազների բեկորներից ու real-time
տեսիլքներից, որ տեղի են ունենում ցեպելինների, Առաջին Համաշխարհային
պատերազմի ժամանակվա ռազմանավերի ու 30-ականների ջազի ֆոնի վրա։ Ինչքանով
է այս կերպարը համապատասխանում իրական Սերժին, դժվարանում եմ ասել
ու կարծում եմ այդ այնքան էլ կարևոր չի։
|