Կարո՞ղ
են արդյոք ոչ հայազգի հեղինակները հրապարակեն իրենց ստեղծագործությունները
Գրական Սրճարանում։
Այո։ Ստեղծագոծական ձիրքը վեր է ազգայնական շրջանակներից։ Եթե ցանկանում
եք մեզ միանաք, ապա բարի գալուստ։
Աշխատանքների հրապարակման ի՞նչ սահմանափակումներ
կան։
Մենք չենք հրապարակում ատելություն, անհանդուրժողականություն և պոռնոգրաֆիա
պարունակող կամ քարոզող ստեղծագործություններ։
Նաև չեն հրապարակվում ստեղծագործություններ, որոնք մեր կարծիքով կարող
են անհետաքրքիր լինել ընթերցողների համար։
Իսկ ո՞վ է որոշում, որ տվյալ ստեղծագործությունը
չի համապատասխանում ձեր պահանջներին։
Մենք։
Ինչ՞պես կարող եմ ուղարկել ձեզ իմ ստեղծագործությունները
հրապարակման համար։
Գրեք
մեզ՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
Եթե ես հրապարակեմ իմ ստեղծագործությունները
Գրական Սրճարանում, արդյո՞ք չեմ կորցնի հեղինակային իրավունքները։
Ոչ։ Դուք մեզ տալիս եք ՈՉ ԲԱՑԱՌԻԿ իրավունք ձեր աշխատանքը ՄԻԱՅՆ Գրական
Սրճարանում հրապարակելու համար։
Ձեր ստեղծագործությունների տարածման կամ այլ տեղերում հրապարակելու
իրավունք մենք չենք ստանում։
Ես որոշել եմ ձեր սայթից հանել նախքինում հրապարակված
իմ ստեղծագործությունները։ Արդյո՞ք դա հնարավոր է։
Այո։ Չնայած որ մեզ դա շատ կտխրեցնի, բայց մենք կհանենք Ձեր ստեղծագործությունները
Ձեր առաջին իսկ պահանջով։
Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր, ապա գրեք
մեզ։ |