|
Վիկտորիա Աղաջանովա
(Վիտալինա Ռոմաշկովա)
Ծնվել եմ 1981թ. շատ գեղեցիկ Բաքու քաղաքում։ Վաղ մանկությունս անցել
է այնտեղ, այնտեղ էլ առաջին անգամ դպրոց եմ գնացել։ 1988 նոյեմբերին
Բաքվում հայկական ջարդերի պատճառով մեր ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել
Երևան։ Հայաստանում ապրեցինք 6 տարի, այդ ընթացում սովորեցի հայերեն։
Այնուհետև ծնողներիս հրավիրեցին աշխատել Ռուսաստանի Սամարա քաղաք։
Այդ ժամանակից ի վեր ապրում եմ Ռուսաստանում, բայց այնուամենայնիվ
հաճախ այցելում եմ Հայքը։
Խմբագրի կողմից՝ Վիկտորիան գրում է ռուսերեն, նրա ստեղծագործությունների
հետ կարելի է ծանոթանալ Գրական Սրճարանի
ռուսերեն բաժնում։ |