Աշոտ Բեգլարյան
Ծնվել է 1968թ. օգոստոսի 1-ին Ստեփանակերտում: Ավարտել է Երեւանի
պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: 1992
թվականից որպես լրագրող աշխատում է տարբեր հայկական եւ արտասահմանյան
հանդեսներում ու լրատվական գործակալություններում:
Տպագրվում է 19 տարեկանից: Աշոտ Բեգլարյանի պատմվացքներն ու ակնարկները
տպագրվել են Ստեփանակերտի, Երեւանի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Նովոչերկասկի
գրական-գեղարվեստական եւ հասարակական-քաղաքական հանդեսներում, Լոնդոնում՝
Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի սայթում:
Գրողին հատկապես հարազատ է պատերազմի թեման: Պատերազմին ծանոթ է ոչ
ուրիշի խոսքերից. նա ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության ընթացքում
ծանր վիրավորվել է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Տես Աշոտ Բեգլարյանի արձակ ստեղծագործությունները
ռուսերեն բաժնում։
|