Իզաբելլա Տեր-Հովհաննիսյան
a.k.a. Vega$
Ծնված 1983 թվականին մի անձրևոտ գարնանային օր Երևանում, և ամբողջ
մանկությունս այնտեղ անցկացնելով, կարծում էի, թե միշտ ապրելու եմ
վարդագույն երազ-քաղաքում։ Բայց կյանքն իր օրենքներն ունի. և ես 13
տարեկանից լքեցի հարազատներիս ու սիրելի վայրերը՝ սկսելով իմ ճանապարհը
դեպի մեծ աշխարհ։
Սկզբում Միացյալ Նահանգներն էին, որտեղ ես շուրջ մեկ տարի ապրեցի ամերիկյան
մի ընտանիքում։ Այնտեղ էր, որ զգացի, որ կարող եմ նկարել՝ թե վրձնով,
և թե բառերով։ Ճանապարհորդել եմ նաև արևելյան Եվրոպայի երկրներով։
Այժմ սովորում եմ Բուլղարիայի Ամերիկյան Համալսարանում։
Խմբագրի կողմից՝ Իզաբելլայի ռուսերեն
և անգլերեն ստեղծագործությունների
հետ կարելի է ծանոթանալ Գրական Սրճարանի ռուսերեն և անգլերեն բաժիններում։ |